top of page
Ձեր պատասխանը անսովոր իրադարձություններին
Մասնակցեք 5 րոպեանոց հետազոտությանը և անմիջապես ստացեք արձագանքը
Երբեմն մարդկանց հետ այնպիսի բաներ են տեղի ունենում, որոնք անսովոր են կամ հատկապես վախեցնող, սարսափելի կամ տրավմատիկ: Սրանք կարող են լինել Կորոնավիրուսի (ՔՈՎԻԴ-19) հետ կապված իրադարձություններ կամ այլ իրադարձություններ, ինչպիսիք են լուրջ վթարը կամ հրդեհը, ֆիզիկական կամ սեռական ոտնձգությունները կամ բռնությունը, երկրաշարժը կամ ջրհեղեղը, պատերազմը, ինչ-որ մեկի սպանությանը կամ լուրջ վնասվածքին ականատես լինելը, կամ սիրելիի մահը սպանության կամ ինքնասպանության պատճառով: Ստորև նշված հարցերը ձեզ կուղղորդեն դեպի ճիշտ հետազոտության ՝ 18 լեզվուներով, ներառյալ հայերենը:
Ձեր անանուն պատասխանները կպահվեն անվտանգ սերվերում: Սա կօգնի մեզ ստեղծել նորմատիվ միավորներ և հասկանալ թե ինչով են տարբերվում ՔՈՎԻԴ-19-ին եվ այլ տրավմատիկ իրադարձություններին անհատի կոմից տրվող պատասխանները: Եթե արդյունքները հրապարակվեն, ապա կհրապարակվեն միայն խմբային միջինացված արդյունքները: Ձեր անձնական արդյունքները կամ նույնականացնող որևէ տեղեկատվություն չի հրապարակվելու: Արդյունքները կպահպանվեն առնվազն 15 տարի: Դուք կարող եք դադարեցնել հետազոտությունը ցանկացած պահի `պարզապես դուրս գալով համակարգչային ծրագրից: Եթե ցանկանում եք ստանալ ավելի մանրամասն արձագանք, հետազոտության ավարտին կարող եք թողնել Ձեր էլ. փոստի հասցեն և համեմատել Ձեր միավորները խմբային միավորների հետ, որոնք կներկայացվեն այստեղ: Ձեր էլ. փոստի հասցեն չի պահվի:
Մտածեք դժվար կամ վախեցնող իրադարձության մասին, որ Դուք ունեցել եք.
Anchor 1
bottom of page